Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոն;
World Vision-կամավորների միջազգային օր;
Հետաքննչական լրագրողություն;
«Պետերբուրգի հայեր»;
«Երկխոսություն հանուն ապագայի 2014»;
Երիտասարդ կամավորների պատրաստման ծրագիր;
Y2Y միջազգային գագաթնաժող;
«Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների առաջին գիտաժողովը»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ամփոփեց Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնը, որը նվիրված էր քսաներորդ դարասկզբի ազգային, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի 135-ամյակին: Փառատոնի շրջանակում Երիտասարդական նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին նվիրեց 16 համերգ՝ ներկայացնելով հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները:
World Vision-ի Հայաստանյան գրասենյակը դեկտեմբեր 5-ին Կոնգրես հյուրանոցում կազմակերպել էր միջոցառում` նվիրված կամավորների միջազգային օրվան: Այն նպատակ ուներ տեղեկացնել կամավոր լինելու առավելությունների, ներուժի և կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպությունների մասին:
Միջոցառման մասին ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ “Երիտասարդական կյանք” հաղորդաշարում:
«Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացրել է հետաքննչական լրագրողությանը և ֆոտոլրագրությանը նվիրված հակակոռուպցիոն դասընթացներն ամփոփող քառօրյա ծրագիր: Դասընթացի շրջանակներում երիտասարդները մասնակցել են բանավեճերի, ինտերակտիվ խաղերի, ամփոփել են հետաքննական լրագրության և վավերագրական լուսանկարչության վերաբերյալ նախապատրաստական դասընթացների ժամանակ ստացած դասերը:
«Պետերբուրգի հայեր» տարածքային հասարակական կազմակերպությունը Դեկտեմբերի 10-ին դիմել է ՌԴ Պետդումա՝ պահանջելով օրենսդրության մեջ մտցնել հոդվածներ, որոնք քրեական և վարչական պատասխանատվություն կսահմանեն հայոց ցեղասպանության հրապարակային ժխման համար:
«Գորչակովի անվան» հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կազմակերպեց «Երկխոսություն հանուն ապագայի 2014» գիտակրթական ծրագիրը: Այն հանդիսանում է հիմնադրամի աշխատանքային տարին եզրափակող միջոցառում և նպատակ ունի զարգացնելու հանրային դիվանագիտության ոլորտը:
ՄԱԿ-ի Երիտասարդ կամավորների ծրագիրը մինչև դեկտեմբերի 31, 2014 Գերմանիայում իրականացնում է երիտասարդ կամավորների պատրաստման ծրագիր: Ծրագրի նպատակն է երիտասարդ կամավորներին զինել անհրաժեշտ հմտություններով և փորձով, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը մի շարք երիտասարդական առաջնորդական, կամավորակաև, քաղաքացիական կազմակերպությունների և պետական հաստատությունների հետ:
80 միջազգային պատվիրակություններ 2015թ. ապրիլի 16-19-ին Լիտվայում, Վիլնյուսում Կմասնակցեն Y2Y միջազգային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի նպատակն է մեկտեղ համախմբել խելացի ուսանողների, հասարակական առաջնորդների, դասախոսների և գործարարների՝ քննարկելու մերօրյա և ապագայի մարտահրավերները, ինչպես նաև գտնել դրանց լուծումները:
Նոյեմբերի 30-ին Չինաստանում տեղի ունեցավ Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողովը: «Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների առաջին գիտաժողովը» նպատակ ունի միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին և հետազոտողներին: Գիտաժողովի արդյունքում կապ կստեղծվի հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կկազմավորվի հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական միջոցառումներում կներկայացնի հայկական հետազոտությունները: