Առաջին ուսանողական ալիքի շնորհանդես;
«Երիտասարդները հանուն տեղական ժողովրդավարության»;
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2015թ.-ի դասընթաց;
;‹‹ԷկոԽնձրիստան››
Դիվանագիտական 6-րդ սեմինար;
Երիտասարդության միջազգային ասամբլեա:
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները նույն վայրում ներկայացրեցին առաջին ուսանողական ալիքի շնորհանդեսը, նաև հայատառ «Վիքիպեդիան» հարստացրած 100 տնտեսագիտական նյութերը: Նախաձեռնությունն ուսանողները նվիրեցին բուհի ուսանողական խորհրդի քսանամյակին:
«Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կրթական, հետազոտական ՀԿ-ն «Երիտասարդները հանուն տեղական ժողովրդավարության» ծրագրի ընթացքում Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեպար, Գեղարքունիքի մարզի Թթուջուր և Վահան համայնքների 16–27 տարեկան 40 երիտասարդների շրջանում անցկացրել է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքային կայացածության հիմնախնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվել են դասընթացներ. երիտասարդները ծանոթացել են Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգին, տեղական ժողովրդավարական համակարգերի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիական մասնակցության և սոցիալական գործընկերության հիմունքներին»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2015թ.-ի դասընթացի մասնակցության մրցույթ: Դասընթացը կմեկնարկի 2015թ. փետրվարին և կավարտվի 2015թ. դեկտեմբերին: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

‹‹ԷկոԽնձրիստան›› էկոգուղերի ցանցի ստեղծման նախաձեռնության աշխատանքային թիմը նոյեմբերի 24-27-ը դասընթացներ կազմակերպեց Արցախի Պատարա, Աստղաշեն և Խնձրիստան գյուղերում: Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ‹‹Պատարա և Աստղաշեն համայնքներում գյուղական արտադրանքի բրենդավորում, առաջխաղացում և իրացման կազմակերպում›› և ‹‹ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում›› ծրագրերի շրջանակներում:

‹‹Գորչակովի անվան›› հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը դեկտեմբերի 3-ին Մոսկվայում բացեց դիվանագիտական 6-րդ սեմինարը, որին մասնակցում էին 11 երկրների ներկայացուցիչներ՝ երիտասարդ դիվանագետներ, լրագրողներ և տնտեսագետներ: Միջոցառման նպատակն էր արդի աշխարհաքաղաքական զարգացումների վերլուծությունը: Դիվանագիտական սեմինարի ընթացքում տեղի ունեցավ Գորչակովի հիմնադրամի շնորհանդեսը:

Երիտասարդության միջազգային ասամբլեան Մալազիայի կառավարության և Ալբանիայի Սոցիալական ապահովության և երիտասարդության նախարարության, նաև Ալբանիայի Երիտասարդական Խորհրդի հետ դեկտեմբերի 7-11-ը Տիրանյայում, Ալբանիայում անցկացրեցին Երիտասարդության միջազգային ասամբլեայի 16-րդ Գլխավոր խոհրդաժողովը Խորհրդաժողովի գլխավոր թեման անցյալում և ապագայում Երիտասարդների առաջնորդությունն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ երիտասարները կազմում են երկրագնդի բնակչության գրեթե կեսը` 3 միլն: